Ամանորի լավագույն նվերների տարբերակներ` Idram-ից![]() 17 դեկտեմբերի 2024 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Նոր տարին նվերների և ջերմ անակնկալների շրջան է: Լավագույն նվերը գտնելը ոչ միայն սիրո և հոգատարության արտահայտություն է, այլ նաև հնարավորություն՝ հաճելի բոնուսներ ստանալու Idram&IDBank հավելվածով գնումներ կատարելիս։ Ահա մի քանի տոնական փայլուն գաղափար նվերների համար. 1. Խնամքի միջոցներ Նոր տարին սկսեք հոգատարությամբ. մաշկի խնամքի հավաքածուներ, սպա պրոցեդուրաներ կամ ֆիթնես-աքսեսուարներ: Նշվածներից բոլորը կարող եք ձեռք բերել Իդրամի գործընկեր վաճառակետերում կամ խանութներից, վճարել Idram&IDBank հավելվածով և ստանալ ակնթարթային 2% idcoin։ Եթե այս տարի դեռ QR վճարումներ չեք կատարել, նոր արշավի ընթացքում վճարումներ կատարելիս կստանաք հավելյալ 10% idcoin։ 2. Անմոռանալի տպավորություններ Նվիրեք անմոռանալի հուշեր՝ համերգի տոմսեր, սուրբծննդյան համեղ ընթրիք ռեստորանում կամ ընտանեկան հանգիստ: Շատ վայրեր, որոնք ընդունում են Idram QR վճարումներ, թույլ կտան վաստակել idcoin-եր՝ ուրախ պահեր նվիրելով նաև ձեզ: 3. Անհատական նվերներ Անհատական զարդեր ձեր մտերիմների անվան տառով, ծննդյան ամսաթվով կամ սիրելի նշանով, փորագրությամբ հուշանվեր կամ ձեռագործ իրեր, որոնք միշտ ցույց են տալիս ձեր հատուկ ուշադրությունը: Վճարեք Իդրամով և ստացեք բոնուսներ նման ջերմ նվերների համար։ 4. Տեխնիկա և էլեկտրոնիկա 21-րդ դարում բոլորի համար միշտ սպասված նվերներ են սմարթ աքսեսուարները, անլար ականջակալները կամ նորարար սարքերը․ ի՞նչ էր ուզում ձեր սիրելին կամ մտերիմ ընկերը շատ երկար ժամանակ ու այդպես էլ չէր գնում: Ընտրեք այն, վճարեք Idram&IDBank հավելվածով և կուտակեք idcoin-եր հետագա գնումների համար։ 5. Տաք ու հարմարավետ նվերներ Ձմռան համար հիանալի նվերներ են տաք շարֆերը, փափուկ ծածկոցները կամ բուրավետ մոմերը: Իդրամով կատարած վճարումներն այստեղ ևս կավելացնեն ձեր ստացած idcoin-երի քանակը։ 6. Նվեր-քարտեր Ամենաունիվերսալ նվերը նվեր-քարտերն են․ եթե դժվարանում եք նվերների մեջ ընտրություն կատարել, սա և՛ կուրախացնի ձեր սիրելիներին, և՛ իրենց սրտով որևէ բան ընտրելու հնարավորություն կտա։ Իսկ ինչո՞ւ Idram&IDBank-ով գնումներ կատարել Դեկտեմբերի 16-31-ը՝ - Ստացեք 2% idcoin QR-վճարումների համար Իդրամի գործընկեր վաճառակետերում, - Հավելյալ 10% idcoin՝ այն հաճախորդների համար, ովքեր դեռ QR վճարումներ չեն կատարել այս տարվա ընթացքում (idcoin-երի ստացումը՝ արշավի ավարտից հետո): «Դարձրեք այս Նոր տարին յուրահատուկ՝ համադրելով ջերմ նվերները և հաճելի բոնուսները: Սկսեք ձեր գնումները Idram&IDBank հավելվածով և վայելեք նվիրելու հրաշքը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |