Forbes․ Starlink-ը կարող է ամրապնդել ՀՀ թվային և տնտեսական անկախությունը![]() 17 դեկտեմբերի 2024 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ծավալուն հոդված, որտեղ ներկայացվում են ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետի ծրագրի մեկնարկն ու դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանում։ Հոդվածի հեղինակ Քրեյգ Սմիթը նշել է, որ Starlink-ը Հայաստանի համար կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական նորամուծություն, այլև ռազմավարական նշանակության գործիք՝ ամրապնդելով երկրի թվային և տնտեսական անկախությունը, հայտնում է Արմենպրեսը։ Հոդվածում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է Starlink-ը փոխելու Հայաստանի թվային ենթակառուցվածքները։ Հատկապես շեշտվում է, որ երկրի լեռնային տեղանքը և հեռավոր գյուղական համայնքները տարիներ շարունակ տուժել են կայուն և արագ ինտերնետ կապի բացակայությունից։ Starlink-ի միջոցով գերարագ ինտերնետը հասանելի կդառնա նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերում։ Սմիթն օրինակ է բերում Հայաստանի Սյունիքի մարզի գյուղատնտեսների առօրյայից։ «Հեռավոր գյուղերի ֆերմերներն այժմ կկարողանան առցանց հետևել շուկայական գներին, նորագույն տեխնոլոգիաներին ու զարգացումներին։ Այսպիսով, գյուղական համայնքները կստանան աննախադեպ հնարավորություններ՝ կրթական, առևտրային և բժշկական ոլորտներում»,- գրում է հեղինակը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև այն փաստին, որ Starlink-ի միջոցով Հայաստանի ուսանողները հնարավորություն կստանան օգտվել համաշխարհային կրթական հարթակներից՝ վերջապես հավասար պայմաններ ունենալով կրթության հասանելիության տեսանկյունից։ Սմիթը Starlink-ի ներդրումը դիտարկում է նաև Հայաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական դիրքավորման համատեքստում։ Ներկայիս տարածաշրջանային լարվածությունը՝ Ադրբեջանի հետ հակամարտությունների ֆոնին, ավելի կարևոր է դարձնում կայուն և անվտանգ ինտերնետ կապի անհրաժեշտությունը։ Սմիթն ընդգծում է Ուկրաինայի օրինակը, որտեղ Starlink-ը կարևոր դեր խաղաց կապի պահպանման գործում ռազմական գործողությունների ընթացքում։ Հոդվածում նշվում է, որ Հայաստանում նման համակարգի ներդրումը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն՝ հակամարտության ժամանակ կապի խափանումներից խուսափելու համար։ Հոդվածում ներկայացվում են նաև Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը Starlink-ի ծրագրի արագացված ներդրման ուղղությամբ։ Սմիթը գրել է, որ Starlink-ի հաջողությունը Հայաստանում կարող է ունենալ լայն տարածաշրջանային ազդեցություն՝ խթանելով թվային վերափոխումն ամբողջ Կովկասում։ Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանը կարող է դառնալ տեխնոլոգիական զարգացման առաջամարտիկ՝ ԵՄ և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական բարդ դաշտում։ Սմիթը եզրափակել է հոդվածը՝ ընդգծելով, որ Իլոն Մասկի Starlink-ը Հայաստանի համար տեխնոլոգիական նոր դարաշրջանի սկիզբ կարող է դառնալ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սերտորեն համագործակցում է SpaceX-ի հետ՝ կարգավորող խնդիրների լուծման, ենթակառուցվածքների ներդրման և անհրաժեշտ թույլտվությունների ապահովման համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջերս հաստատել է Starlink-ի լիցենզավորման հայտը, ինչը նշանակում է, որ ընկերությունը շուտով կմտնի փորձարկման փուլ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փորձարկումները կավարտվեն առաջիկա ամիսներին, ինչից հետո Starlink-ը լիարժեք կգործարկվի։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |