Ըստ փաստաբանի՝ Աղազարյանին զրկելու են անձեռնմխելիությունից, Դատախազությունից ասել են՝ այս պահին հարցը չի քննարկվում![]() 17 դեկտեմբերի 2024 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանն ասել է, որ Աղազարյանին մտադիր են զրկել անձեռնմխելիությունից։ Ըստ նրա՝ գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգնա ԱԺ ու կառաջարկի զրկել պատգամավորին անձեռնմխելիությունից, որից հետո նրան կամ կկալանավորեն, կամ կենթարկեն տնային կալանքի, հայտնում է 24News-ը։ Փաստաբանը վստահ է, որ ամբողջ քրգործը կառուցվել է վարչապետի հանձնարարության հիման վրա։ Մինչդեռ Գլխավոր դատախազությունից, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է գնալ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ, կամ Դատախազությունում նման հարց քննարկվում է, ասել են՝ «այս պահին նման հարց չի քննարկվում», հայտնում է Panorama.am-ը։ Դեկտեմբերի 3-ին իշխող ՔՊ-ն Աղազարյանին կուսակցությունից հեռացրել է հենց այն հիմնավորմամբ, որ նա պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվություն է հանրայնացրել, ինչպես նաև թույլ է տվել հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։ ՀՀ դատախազությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |