ՏՏ ենթակառուցվածք ստեղծող 2 ընկերության՝ OVIO-ի և Դալան տեխնոպարկի միջև կնքվել է գործակցության հուշագիր![]() 17 դեկտեմբերի 2024 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Օրերս սկիզբ է դրվել կարևոր համագործակցության, որը միտված է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները․ գործընկերության նպատակն է միավորել ջանքերը՝ ստեղծելու լավագույն աշխատանքային պայմաններ ՏՏ ոլորտի համար։ Տեխնո ոլորտը զարգացնելու և համաշխարհային հսկաների համար Հայաստանը գրավիչ դարձնելու գործում մեծ դեր են խաղում թե’ պետության կողմից տրված արտոնությունները և թե’ տվյալների անվտանգ մշակումը, պահպանումն ու միջազգային ստանդարտներին համապատասխան շենքային պայմանների ապահովումը։ Իրենց տեսակների մեջ Հայաստանում առաջին և բացառիկ երկու նախագիծ՝ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը և Դալան տեխնոպարկը, միավորել են ջանքերը՝ ստորագրելով համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակում OVIO-ն արտոնյալ պայմաններով կտրամադրի ինտերնետ ծառայությունն ու իր առաջատար տվյալների մշակման կենտրոնի լուծումները Դալան տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ ապահովելով այդ ընկերությունների տվյալների անվտանգությունը: «Դալան տեխնոպարկի հետ համակգործակցությունը կարևոր քայլ է և մենք վստահ ենք, որ այն կխթանի տեխնոլոգիական համայնքի առաջընթացը Հայաստանում։ OVIO-ն պատրաստ է իր առաջատար տեխնոլոգիական լուծումներով աջակցել Դալան տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ նպաստելով նրանց կայուն աճին և զարգացմանը», - նշել է OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ «Մեր առաքելությունն է ստեղծել դինամիկ զարգացող բիզնես միջավայր, որը կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ և կդառնա տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան եզակի բիզնես պարկ, որտեղ կարևորվում է մասնագետների արդյունավետ աշխատանքն ու ստեղծագործ մտքի զարգացումը։ Այս տեսանկյունից կարևորում ենք OVIO-ի հետ համագործակցությունը, որի շրջանակներում մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել OVIO ընկերության կողմից մատուցվող հեռահաղորդակցության, տվյալների մշակման կենտրոնում մատուցվող և հարակից այլ ծառայություններ շահավետ պայմաններով, ինչը լրացուցիչ հարմարավետություն կստեղծի տեխնոպարկի տարածքում գործող ընկերությունների համար։ Դալան Տեխնոպարկն իր գաղափարախոսությամբ և տեխնիկական հագեցվածությամբ ձևավորելու է հենց այն միջավայրը, որն իդեալական վայր կլինի նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար», - իր ելույթի խոսքում նշեց Դալան տեխնոպարկի տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը։ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում ամենախոշորն է և կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով։ Այս կենտրոնը ներառում է սնուցում էլեկտրամատակարարման երկու անկախ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, և 24/7 անխափան սպասարկման հնարավորություններ։ Հենց այս հուսալի ենթակառուցվածքն է OVIO-ի գործընկեր կազմակերպություններին տրամադրելու տվյալների պաշտպանության և հասանելիության աննախադեպ մակարդակ։ OVIO-ն Դալան տեխնոպարկի հաճախորդներին կառաջարկի համատեղակայման ծառայություններ և իր առաջատար ամպային լուծումները, որոնք մշակված են բիզնեսի ժամանակակից պահանջներին համապատասխան։ Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և ոլորտի դերակատարների համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին։ OVIO-ն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից է։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թ․ և 2012թ․ սկսած մատուցում է ֆիքսված Ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։ Ընկերության ցանցը հիմնված է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝ միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: OVIO-ն ապահովված է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք միմյանցից ֆիզիկապես և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով ընկերության հուսալի և անխափան ծառայությունների մատուցումը: OVIO-ի կորպորատիվ հաճախորդների թվում են հայաստանյան բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, այդ թվում բանկեր և այլ ֆինանսական կառույցներ, պետական գերատեսչություններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։ 2024թ․-ի մայիսին ընկերությունը կոմերցիոն շահագործման է հանձնել Հայաստանում խոշորագույն և երկրի համար ռազմավարական նշանակության տվյալների մշակման կենտրոնը։ Տվյալների մշակման կենտրոնի հզորությունը 2 ՄՎտ է։ Այն միացված է ՀՀ էներգոհամակարգին 35 ԿՎտ հզորությամբ ենթակայանով, ինչպես նաև ընթացքում են երկրորդ՝ 110 ԿՎտ հզորությամբ ենթակայանի կառուցման աշատանքները։ Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են 216 սերվերային պահարաններ։ Դալանն ունենալու է 154,000 քմ. կառուցապատման մակերես, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից։ Տեխնոպարկի տասներեք հարկերում տեղակայված են լինելու գրասենյակային տարածքներ, գործելու է ցուցասրահ, գիտահետազոտական կենտրոն, ռեստորան, ֆուդ կորտ, հյուրանոց, մարզասրահ, լողավազան, կենտրոնն ունենալու է կոնֆերանս սրահներ և առևտրային գոտի։ Տեխնոպարկը հագեցած է լինելու տեխնոլոգիական վերջին նորամուծություններով․ մասնավորապես ունենալու է հրդեհային ազդանշանային համակարգ՝ EN ստանդարտներին համապատասխան և ժամանակակից գրաֆիկական վիզուալիզացիայով, երկրաշարժերի և արտակարգ իրավիճակների դեպքում ձայնային հատուկ հրահանգներ փոխանցող համակարգ, տեսահսկման համակարգ՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով և տեսավերլուծության գործառույթներով, ներխուժման հայտնաբերման և խուճապի ահազանգման հատուկ համակարգեր և մի շարք այլ տեխնոլոգիաներ։ Շինարարական աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով՝ առաջ անցնելով նախագծված գրաֆիկից։ Հասարակական նշանակության տարածքների բետոնային աշխատանքները գրեթե ավարտված են․ 1-4րդ հարկերն ամբողջությամբ պատրաստ են, 5-րդ և 6-րդ հարկերի շինարարությունը մոտենում է ավարտին։ Զուգահեռ ընթանում են ֆասադի մոնտաժման նախապատրաստական աշխատանքները, շուտով ավարտված հարկերում կմեկնարկեն ինժեներական համակարգերի մոնտաժման աշխատանքները:Տեխնոպարկը շահագործման կհանձնվի 2026 թվականին։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |