Միշուստին․ Քննարկվում է առանձին Հավաքական պարենային անվտանգության պայմանագիր կնքելու հարցը![]() 17 դեկտեմբերի 2024 - 19:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, անդրադառնալով պարենային անվտանգությանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում, նշել է, որ քննարկվում է առանձին Հավաքական պարենային անվտանգության պայմանագիր կնքելու հարցը։ Նա այդ մասին ասել է «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում։ ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրենց պարենային ապրանքների պահանջարկը՝ նշելով, որ այն հասնում է 93%–ի։ Նա նշել է, որ քննարկվող պայմանագիրը պետք է ներառի ոչ միայն պատրաստի արտադրանքի առաքման հարցեր, այլև թույլ կտա զարգացնել երկրների տոհմային և սերմացուի ֆոնդերը։ Միշուստինը հավելել է, որ դա անհրաժեշտ է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի հետագա ամրապնդման և քաղաքացիներին որակյալ սննդամթերքով ապահովելու համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |