Ադրբեջանի ռեկորդային ռազմական բյուջեն Ալիևը «արդարացրել է» ՀՀ սպառազինմամբ

Ադրբեջանի ռեկորդային ռազմական բյուջեն Ալիևը «արդարացրել է» ՀՀ սպառազինմամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումը «պարտադրված է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։

«Մենք ստիպված ենք համարժեք միջոցներ ձեռնարկել։ 2025–ի մեր ռազմական բյուջեն ռեկորդային կլինի՝ մոտ 5 մլրդ դոլար»,–ասել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Ալիևի՝ Հայաստանին զինում են Ֆրանսիան, Հնդկաստանը և ԱՄՆ–ն։ Նա հավելել է, որ Վաշինգտոնում չեն խոստովանում դա, թեև Ադրբեջանն «ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռների առկայություն է գրանցել հայկական օդանավակայաններում»։

Անդրադառնալով ռուսական արտադրության զենքի գնումներին՝ Ալիևն ասել է, որ Բաքուն հետագայում ևս մտադիր է ռուսական զենք գնել, սակայն այժմ օբյեկտիվ պատճառնելով այդ գործընթացը կասեցված է։

«Վերջին առնվազն 3 տարում ռուսական զենքի գնման նոր պայմանագրեր չեն կնքվել»,–ասել է նա՝ բացատրելով դա ՌԴ–ում «ներքին պահանջարկով»։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ ռազմական պայմանագրերի կասեցումը դիտարկում է որպես «օբյեկտիվ պատճառներով ժամանակավորապես կասեցված»։

Ալիևը նաև հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։

Միայն վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հնչեցրած՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, թե ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում պետք է ավարտվի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---