Թուրքիայի հետ սերտ գործակցող Ալիևը բողոքել է ՀՀ սահմանին «ՆԱՏՕ–ի ենթակառուցվածքների ստեղծումից»![]() 18 դեկտեմբերի 2024 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի հետ ռազմական ոլորտում սերտորեն համագործակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում բողոքել է հայ–ադրբեջանական սահմանին՝ սահմանի ՀՀ կողմից «ՆԱՏՕ–ի ենթակառուցվածքների ստեղծումից»։ Նա ասել է, թե եվրոպացի դիտորդների քողի տակ ՆԱՏՕ–ի ենթակառուցվածք է ստեղծվել; Ըստ Ալիևի՝ եվրոպացի դիտորդների հարցը համաձայնեցվել էր Բաքվի հետ 2022–ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպայի խորհրդաի նախագահ Շառլ Միշելի և իր մասնակցությամբ քառակողմ հանդիպման ժամանակ։ «Այն ժամանակ մենք դեռ չէինք հեռացրել Ֆրանսիային կարգավորման գործընթացից։ Եվ պայմանավորվածություն կար, որ ԵՄ ներկայացուցիչների սահմանափակ կոնտինգենտը կտեղակայվի 2 ամսով։ Դրանից հետո առաքելության ժամկետը երկարացվեց առանց մեզ հետ համաձայնեցման»,–ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա հավելել է, որ հետո դիտորդների թիվը հասավ 200–ի։ «Ավելին, այդ առաքելությունը վերածվեց ՆԱՏՕ–ի առաքելության, քանի որ միացան նաև Կանադայի ներկայացուցիչները»,–ասել է նա։ ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և եվրոպական միության միջե Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Ըստ այդմ, ՀՀ–ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը մաքսային և հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն: Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |