Huawei-ը նոր էջ է բացում ULTIMATE DESIGN կոնցեպտի պատմության մեջ![]() 18 դեկտեմբերի 2024 - 17:48 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Շենժենում տեղի է ունեցել գալա միջոցառում՝ նվիրված Huawei ULTIMATE DESIGN կոնցեպտին։ Միջոցառումն ուղեկցվել է տպավորիչ շոու-ծրագրով և ռիթմիկ երաժշտությամբ, որ լավագույնս համապատասխանում է կոնցեպտի էությանը: Ցուցադրվել են պարային շքեղ համարներ, որոնք մարմնի լեզվով արտահայտում են Huawei-ի տեսլականն ու վճռականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում նոր բարձունքներ գրավելու ճանապարհին: HUAWEI բրենդի «Dream it Possible» կոմպոզիցիան արտացոլում է սեփական երազանքների հետևից գնալու կարևորությունն ու ընդգծում, որ ընկերության նորարարական բոլոր նվաճումները հնարավոր են դարձել սեփական հաջողության հանդեպ անմնացորդ հավատի շնորհիվ: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Ռիչարդ Յուն՝ ընկերության գործադիր տնօրեն, Consumer Business Group-ի խորհրդի նախագահ և Huawei Intelligent Automotive Solution-ի տնօրենների խորհրդի նախագահ: Նա խոսքում նշել է. «Մենք երբեք չենք դադարել նորարարական գաղափարներ առաջ քաշելուց և երբեք չենք հրաժարվել դրանք կյանքի կոչելուց: Հենց դրա շնորհիվ կարողացանք մշակել շուկայում առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ HUAWEI MATE XT Ultimate design-ը»¹։ Նորարարական դիզայն և էսթետիկ կատարելություն Huawei-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը սարքերի դիզայնի ոլորտում և սպառողներին ներկայանալ յուրահատուկ և էսթետիկ առաջարկներով: HUAWEI MATE XT Ultimate design սմարթֆոնը ժառանգել է նախորդ սերնդի ULTIMATE DESIGN սարքերի խորհրդանշական սիմետրիկ դիզայնը: Սարքի փայլուն մակերեսը ստեղծվում է բարդ սինուսոիդային մշակման շնորհիվ: Այդ ճանապարհով ստեղծված յուրաքանչյուր կորությունն ու դետալը սարքին տալիս են նրբագեղ և առանձնահատուկ տեսք: Նորարարական տեխնոլոգիաներ և առաջադեմ զարգացումներ Huawei-ը մշտապես ձգտում է տեխնոլոգիական նորարարության և օգտատերերին առաջարկում առաջադեմ հնարավորություններ ու սարքեր, ինչին հասնում է՝ կատարելով շարունակական ներդրումներ տեխնոլոգիական զարգացման և ընթացիկ ուսումնասիրությունների մեջ: Նոր սմարթֆոնը համալրված է պտտվող մեխանիզմների վրա հիմնված նորարարական համակարգով, որի շնորհիվ կարող է ծալվել դեպի ներս և դեպի դուրս։ Գերթեթև պտտվող կոնստրուկցիաներն ունեն ճշգրիտ կարգավորում, ինչի շնորհիվ էկրանը ծալվում է զարմանալիորեն սահուն: Նորարարական փորձ և զարմանալի հնարավորություններ HUAWEI MATE XT Ultimate design-ը փոխում է մեր պատկերացումները սմարթֆոնի հնարավորությունների մասին: Այն թույլ է տալիս էկրանն օգտագործել երեք տարբեր ռեժիմով՝ լիովին բացված, երկակի կամ եռակի ծալված: Լիովին բացված վիճակում էկրանը ստեղծում է այնպիսի իմերսիվ էֆեկտ, որ դիտողն իրեն բառացիորեն զգում է մեդիա կոնտենտի մեջ: Բացի այդ՝ անհամեմատ հեշտանում է անհրաժեշտ տեղեկատվության արագ որոնումը: HUAWEI MATE XT Ultimate design-ի իմերսիվ էկրանը պատրաստված է ճկուն նյութերից, որոնք թույլ են տալիս էկրանը հեշտությամբ ծալել տարբեր ուղղություններով՝ ինչպես դեպի ներս, այնպես էլ դեպի դուրս: Երկակի ծալված էկրանով ռեժիմում սմարթֆոնը կատարյալ է հոդվածներ և նամակներ կարդալու համար, իսկ լիովին բացված էկրանով օգտատերը կարող է կենտրոնանալ մեկ գործողության վրա, օրինակ՝ զանգահարել կամ լուսանկարել: Նորարարական լուսանկարչություն. հավերժացրեք կյանքի գեղեցիկ պահերը Huawei-ը բջջային լուսանկարչության նորարարությունների ոլորտի առաջատարն է: HUAWEI MATE XT Ultimate design-ի բարակ կարպուսը ցուցադրում է պատկերի մշակման եզակի տեխնոլոգիայի՝ HUAWEI XMAGE-ի հզոր հնարավորությունները: Կարգավորման 10 աստիճան ունեցող ֆիզիկական դիաֆրագման թույլ է տալիս ստանալ ապշեցուցիչ կադրեր նկարահանման տարբեր պայմաններում: Հեռավոր սարերից մինչև ծաղկի վրա գտնվող փոքրիկ միջատներ պատկերող լուսանկարները դառնում են արտահայտիչ և տպավորող: Տեսախցիկը նաև ապահովում է ակնթարթային նկարահանման ֆունկցիա, ինչը հնարավորություն է տալիսանհավատալի հստակությամբ նկարահանել նույնիսկ արագ շարժվող առարկաները: HUAWEI MATE XT Ultimate Design-ում ներդրված շարժական սարքերի նոր ձևավորման նոր մոտեցմամբ սմարթֆոնի աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում, դրանով կազմակերպված ժամանցն՝ ավելի գրավիչ: Որպես շուկայում առաջին եռակի ծալվող սմարթֆոնը¹՝ HUAWEI MATE XT Ultimate design-ն ընդլայնում է ծալվող սարքերի հնարավորությունները։ Huawei-ը երբեք կանգ չի առնում նվաճումների որևէ փուլում, այլ շարունակում է առաջ շարժվել՝ կատարելագործելով իր բրենդային ինքնություն և առաջարկելով առաջադեմ տեխնոլոգիաներ, առանձնահատուկ դիզայն և օգտագործողի պրեմիում փորձ: ¹Տվյալներն ակտուալ են 2024 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ հիմնված պաշտոնապես թողարկված սարքերի վրա: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |