Արդյո՞ք ՌԴ-ն միջնորդել է, որ Հնդկաստանը զենք վաճառի Ադրբեջանին. Զախարովան պատասխանել է![]() 18 դեկտեմբերի 2024 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հնդկական The Print պարբերականի տեղեկատվությունը, թե Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով տեղեկացրել է, թե ցանկանում է զենք գնել Նյու Դելիից, սակայն խնդրանքը, որը եկել էր «շատ բարեկամ երկրի միջոցով», անտեսվել է Հնդկաստանի կողմից։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք այդ «շատ բարեկամ երկիրը», ինչպես գրում են որոշ հայկական Telegram ալիքներ, եղել է ՌԴ-ն, Զախարովան պատասխանել է, որ հարցը ՌԴ-ի հետ որևէ առնչություն չունի, հայտնում է Factor.am-ը։ «ՀՀ-ում իշխանամետ Տելեգրամ ալիքները շատ բան են փորձում ներշնչել, եթե կարդանք, ինձ թվում է, կարելի է հիվանդանալ։ Այդ պատճառով ավելի լավ է դրանք չկարդալ, քանի որ այդպիսի հիմարություններ են տարածում։ Ձեր հարցը ՌԴ-ի հետ կարծում եմ որևէ առնչություն չունի»,- հայտարարել է Զախարովան։ Անդրադառնալով Հնդկաստանի հետ ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերություններին՝ Զախարովան նշել է, թե դա յուրաքանչյուր պետության գործն է ու ՌԴ կողմից մեկնաբանման առիթ դեռևս չկա։ Հնդկական The Print-ը գրել է, որ Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով տեղեկացրել է, որ ցանկանում է զենք գնել Նյու Դելիից։ Լրատվամիջոցը նշել էր, որ խնդրանքը, որը եկել էր շատ բարեկամ երկրի միջոցով, անտեսվել է Հնդկաստանի կողմից։ Ըստ աղբյուրի՝ Նյու Դելին հասկացրել է բարեկամ երկրին, որ Հնդկաստանն է որոշում իր երկկողմ հարաբերություններն ու առաջնահերթությունները, և չի ցանկանում, որ որևէ այլ երկիր միջնորդ լինի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |