Փաշինյան․ Հյուսիս-հարավը որ սարքենք, Երևանից Գյումրի 1 ժամում կհասնենք

Փաշինյան․ Հյուսիս-հարավը որ սարքենք, Երևանից Գյումրի 1 ժամում կհասնենք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Շիրակի մարզում է: Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է ներկայացրել տարբեր ճանապարհահատվածներից, որտեղ ծանոթացել է կատարված աշխատանքներին։

Նա նշել է, որ երբ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը հասնի ավարտին, Երևանից Գյումրի 1 ժամում կամ 1 ժամ 10 րոպեում հնարավոր կլինի հասնել։

«Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 10 կմ հատվածը նորոգվել է»,–գրել է վարչապետը։

Նա աշխատանքներին ծանոթացել է Բայանդուր գյուղի հատվածում:

«Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչև Գյումրի լրիվ ամբողջական ասֆալտապատ է»,- հարցրել է վարչապետը։ Պատասխանը եղել է դրական

Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է մոտ 600 մլն դրամ։

Վարչապետը նաև գրել է, որ Երևան–Աշտարակ–Գյումրի ճանապարհի վիճակն էականորեն լավացել է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---