Մոսկվան և Բաքուն համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-հարավ միջանցքով բեռնափոխադրումների վերաբերյալ

Մոսկվան և Բաքուն համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-հարավ միջանցքով բեռնափոխադրումների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Մոսկվան և Բաքուն համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-հարավ միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ և Ադրբեջանի տրանսպորտի նախարարներ Ռոման Ստարովոյտովը և Ռաշադ Նաբիևը։ Ներկա է եղել նաև ՌԴ կառավարության փոխնախագահ Վիտալի Սավելևը։

ՌԴ–ն ու Ադրբեջանը կապահովեն բեռների ազատ տեղաշարժը տարանցիկ բեռնափոխադրումների ժամանակ, հայտնում է APA-ն։

Հյուսի–հարավի արևմտյան երթուղին անցնում է ՌԴ երկաթուղային կայարաններով, հատում է Ադրբեջանի հետ սահմանը Յալամ և Աստարա կայարանում և Իրանի հետ սահմանը՝ Աստարա կայարանում, և հակառակ ուղղությամբ։

Փաստաթղթով նաև հաստատվում է բեռների երաշխավորված ծավալը, որը պետք է ամեն տարի փոխադրվի ՌԴ–ից Ադրբեջան՝ երկաթուղային ենթակառուցվածքների նորացումից հետո։

Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է «տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացումը և Հյուսիս–հարավ արևմտյան երթուղու ներուժի ավելացումը։

Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Բաքվի հետ փոխադրումներին Հյուսիս–հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով։ Կարգադրությունը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---