ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը շնորհակալ է հայաստանցիներին կարեկցանքի համար

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը շնորհակալ է հայաստանցիներին կարեկցանքի համար

PanARMENIAN.Net - Գերմանիայի դեսպանատունը շնորհակալ է Հայաստանի բնակիչներին կարեկցանքի համար՝ Սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչության կապակցությամբ։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին` Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ կարեկցանքի ու ապրումակցման համար: Շնորհակալ ենք, որ այս դժվարին ժամերին մենակ չենք»,–ասվում է գրառման մեջ։

Մագդեբուրգի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել էր Սուրբ Ծննդյան տոնավաճառի մասնակից ամբոխի մեջ՝ առնվազն 5 մարդ է զոհվել, 205 մարդ` վիրավորվել։ Վրաերթը որակվել է որպես «ահաբեկչական հարձակում»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում ցավակցական գրառում է արել Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած դժբախտ միջադեպի առիթով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---