Ավինյանը` ԱՄՆ այցի մասին․ Որոշել եմ այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն![]() 23 դեկտեմբերի 2024 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով իր ԱՄՆ կատարած այցի շուրջ հնչող քննադատություններին, ասել է, որ որոշել է այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն։ «Նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ այցի համար ավիատոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կրկնակի կամ եռակի թանկ կգնեինք։ Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն։ Թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- ասել է քաղաքապետը, հայտնում է Radar Armenia-ն։ Նրա բնորոշմամբ՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա․ «Պետք է խնդրեմ դուրս բերել՝ որ կետից ենք հաստատել, որ պետք է մեկնենք, որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, ու գործողություն չի եղել, և ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։ Հայտնվեցինք մի իրավիճակում, երբ մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մի իրավիճակի առաջ հայտնվեցինք, երբ «նոր տարվա վատ նվեր» արվեց։ Ամեն մեկն իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին»,- հավելել է Տիգրան Ավինյանը։ Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր ԱՄՆ և ըստ պետգնումների պետական համակարգի, գնվել է 9 ավիատոմս։ Բիզնես դասի մեկ ավիատոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ, իսկ էկոնոմ դասի 8 ավիատոմսը՝ 4 միլիոն 815 հազար դրամ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |