«Արթկոսմեդի» գործունեությունը կկասեցվի․ ԱՆ–ն ստացել է լիցենզիայի կասեցման միջնորդությունը![]() 23 դեկտեմբերի 2024 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդությունը: Նախարարությունը մինչև տարեվերջ կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ, կկասեցվի կենտրոնի գործունեությունը: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը, գրում է «Հայկական ժամանակը»։ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան և դիմել պլաստիկ վիրահատության համար: Օրեր առաջ դեպքին անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ կպատժվեն: Քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը»,- վստահեցրել էր առողջապահական գերատեսչության ղեկավարը: Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։ Նախորդ տարի էլ երիտասարդ կին էր մահացել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |