Սյունիքի հովիտներում մինչև +17 աստիճան կլինի, Շիրակում՝ 0–ին մոտ

Սյունիքի հովիտներում մինչև +17 աստիճան կլինի, Շիրակում՝ 0–ին մոտ

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։

Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Սյունիքի հովիտներում դեկտեմբերի 23–ի և 24–ի ցերեկային ժամերին սպասվում է մինչև +17 աստիճան, Շիրակում՝ 0։

Երևանում դեկտեմբերի 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 23–ի ցերեկը կլինի +9 աստիճան, 24–ին՝ +10։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---