Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը![]() 23 դեկտեմբերի 2024 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող մասնաճյուղը։ Ֆասթ Բանկը՝ թվային լուծումների և առցանց գործիքակազմի հարստացմանը զուգահեռ, շարունակում է իր մասնաճյուղերի արդիականացման և տեխնիկապես վերազինման գործընթացը: Ֆասթ Բանկի «Ավան» մասնաճյուղի կառավարիչ Վահե Կեսոյանը նշել է․ «Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից, կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն»: Մասնաճյուղում առկա է հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի եւ կոմունալների վճարումներ: Ֆասթ Բանկը` որպես «կանաչ» քաղաքականություն որդեգրած ընկերություն, այս մասնաճյուղում եւս ներդրել է առանց թղթի կիրառման մոտեցումը՝ ստորագրել փաստաթղթերը թվային եղանակով եւ ստանալ ու պահպանել դրանք էլեկտրոնային ձեւաչափով: Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |