Ավինյան. Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագիրն ուղարկվել է համալիր փորձաքննության

Ավինյան. Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագիրն ուղարկվել է համալիր փորձաքննության

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծին, հայտարարել է, որ ծրագիրն ուղարկվել է համալիր փորձաքննության։

«Պարզ փորձաքննությունն անցանք, ՇՄԱԳ-ը անցանք ու փակեցինք հարցը: Հիմա ուղարկում ենք արդեն համալիր փորձաքննության»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Դեկտեմբերի 19-ին կայացել է մետրոյի հարցերով մասնագիտական խմբի նիստը, որտեղ քննարկվել են նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության արդյունքները, կայացվել են որոշումներ։ Այդ մասին հայտնել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ղեկավարը։

Նշվել է, որ որոշ տեխնիկական ճշգրտումների և աշխատանքների արդյունքում արդեն, այս շաբաթվա ընթացքում, ամբողջական փաթեթը կներկայացվի համալիր փորձաքննության։

Ինչ վերաբերում է «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու նախագծին, ապա զեկուցվել է, որ տեխնիկական առաջադրանքը լրամշակվել է, այսօր շրջանառվելու է մասնագիտական խմբի անդամներին, այս շաբաթվա ընթացքում կամփոփեն, կներկայացնեն գնումների վարչությունը մրցույթը հայտարարելու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---