Փաշինյան․ Սրճարանում ծխnղ պետպաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և ուղարկել ինձ![]() 23 դեկտեմբերի 2024 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով քաղաքացիներից մեկի ահազանգին, հորդորել է սրճարանում ծխnղ պետական պաշտոնյա տեսնելիս նկարել և նկարն ուղարկել իրեն։ «Նախորդ օրը քաղաքացուց ահազանգ եմ ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս: Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ: Գրառմանս իմաստը հետևյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (և ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո: Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»,–ասվում է գրառման մեջ։ Սրճարաններում ծխելն արգելված է, բացառությամբ՝ հատուկ առանձնացված վայրերի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |