Բայրամովը սերբ պաշտոնակցին պատմել է ՀՀ հետ խաղաղության օրակարգում առկա խնդիրների մասին

Բայրամովը սերբ պաշտոնակցին պատմել է ՀՀ հետ խաղաղության օրակարգում առկա խնդիրների մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Յուրիչի հետ հանդիպմանը տեղեկացրել է նրան Հայաստանի հետ ընթացող խաղաղության և կարգավորման գործընթացի մասին և պատմել «խաղաղության օրակարգի խնդիրների մասին», հայտնում է APA-ն։

Բայրամովը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, անվտանգության, տնտեսական և էներգետիկ հարցեր, հումանիտար և այլ ասպեկտներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր վերապահումները՝ փաստացի չմերժելով դրանք։

Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա նաև Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումն «արդարացրել է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---