Հալեպում ՀՀ հյուպատոսությունը կուտակված անձնագրերը կբաժանի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում

Հալեպում ՀՀ հյուպատոսությունը կուտակված անձնագրերը կբաժանի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում

PanARMENIAN.Net - Հալեպում ՀՀ հյուպատոսությունը կուտակված անձնագրերը կբաժանի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում, հայտնում են կառույցից։

«2025թ. հունվարի 2-5-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նախաձեռնել է արտագնա հյուպատոսական ծառայություններ իրականացնել Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում՝ վերջին շրջանում, երկրում պատերազմական վիճակով պայմանավորված կուտակված անձնագրերի բաժանում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 2-ին այն կկայանա Քեսաբի Ազգային միացյալ համալիրում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայի թաղական խորհրդի շենքում:

Դամասկոսում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ հյուպատոսությունը, որոնք պատերազմական գործողությունների պատճառով տեղափոխվել էին Բեյրութ, վերսկսել են աշխատանքները մշտական տեղակայման վայրում։

Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---