Փոխքաղաքապետ. Որոշ խմբերի համար տրանսպորտի ուղեվարձը կամ նույնը կմնա, կամ ավելի մատչելի կդառնա

Փոխքաղաքապետ. Որոշ խմբերի համար տրանսպորտի ուղեվարձը կամ նույնը կմնա, կամ ավելի մատչելի կդառնա

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի սպասվող թանկացմանը, հայտարարել է, որ որոշ խմբերի համար տրանսպորտի ուղեվարձը կամ նույնը կմնա, կամ ավելի մատչելի կդառնա։

«Մինչև փետրվարի 1-ը դեռ մնում են հին սակագները, արտոնյալ խմբերի մասով դեռ աշխատանք կա, որը շարունակվում է: Կան խմբեր, ում համար տրանսպորտից օգտվելը մեր կանխատեսումներով կամ մնալու է նույն սակագնով, կամ ավելի մատչելի է դառնալու»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»։

Հովհաննիսյանը պատասխանել է նաև աղբահանության վերաբերյալ հարցին։

«Կան տարբեր մոտեցումներ. օրինակ, մեզ մոտ աղբահանության վճարը գանձվում էր մարդկանց բնակարանում փաստացի ապրելով, և այդ տվյալները տալիս էին համատիրությունները, ու ճշգրտության մասով երբեմն խնդիր էր լինում: Կան քաղաքներ,որտեղ գանձում են ըստ անձնագրային տվյալների, նայում են՝ քանի հոգի է գրանցված: Մենք որոշել ենք անցնել այս սանդղակին, որն ավելի ճիշտ է և ավելի ռացիոնալ»,–ասել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներն ուղեվարձը վճարելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Նա այդ մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Մեկ երթևեկության համար 100 դրամանոց արժեքը կպահպանվի մինչև փետրվարի 1-ը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նա նաև շեշտել է, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն՝ 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ էր արել բոյկոտել տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---