2024–ին ԵԱՏՄ բոլոր երկրների ՀՆԱ–ն աճել է, ՀՀ–ինը՝ 6%-ով![]() 25 դեկտեմբերի 2024 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրների տնտեսությունները պահպանում են տնտեսական աճի դրական դինամիկան։ ԵԱՏՄ ՀՆԱ-ն հունվար-սեպտեմբերին աճել է 4.2%-ով։ 2024-ի 9 ամսվա արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում շարունակում է նկատվել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի դրական դինամիկա։ Հայաստանում աճը կազմել է 6%, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 8․4%, նվազագույնը՝ Ղազախստանում՝ 4.1%։ Բելառուսում ՀՆԱ–ն աճել է 4.5%, Ռուսաստանում՝ 4.2%։ Միության բոլոր երկրներում տնտեսական աճի հիմնական աղբյուրներն են եղել մեծածախ և մանրածախ առևտուրը, մշակող արդյունաբերությունը և շինարարությունը։ Տնտեսության աճի բարձր տեմպերը պահպանվել են Հայաստանում նաև անշարժ գույքի հետ գործառնությունների, Բելառուսում և Ղազախստանում՝ գյուղատնտեսության, Ղրղզստանում և Ռուսաստանում՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության հաշվին։ ԵՏՀ-ն 2024 թվականի արդյունքներով ակնկալում է Միության ՀՆԱ-ն 4.1% աճ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |