2020–ից Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ 60–ից ավելի պետական չվերթ է իրականացվել

2020–ից Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ 60–ից ավելի պետական չվերթ է իրականացվել

PanARMENIAN.Net - Վերջին 5 տարում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ: Այդ մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Վերջին հինգ տարիների ընթացքում՝ սկսած 2020 թվականից, միջազգային պատվիրակությունների տեղափոխման նպատակով Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ 66 պետական չվերթ է իրականացվել», - մասնավորապես պարզաբանել են նախարարությունից:

Ընդ որում, Երևան-Բաքու-Երևան երթուղով օդանավերը թռիչքներ են իրականացնում երկու հետագծով։

2024 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանից Բաքու իրականացվել է չարտերային չվերթ՝ պատվիրված միջազգային ընկերության կողմից։ գերատեսչությունից ասել էին, որ այդ չվերթն առաջինը չի եղել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---