Նախարար․ ՀՆԱ-ի աճը կլինի 5.5%, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ 50%-ի շրջանակում![]() 25 դեկտեմբերի 2024 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ակնկալում է, որ 2024–ի արդյունքում համախառն ներքին արդյունքը կաճի 5.5 տոկոսով, իսկ պետական պարտքը կլինի ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսի շրջանակում: Այդ մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում, հայտնում է Արմենպրեսը։ «Մեր սպասումներով 2024-ի վերջին պետական պարտքը կլինի մոտ 49.8-50 տոկոսի շրջանակներում: Դա կախված է համախառն ներքին արդյունքի ցուցանիշի հրապարակումից: Մենք սպասում ենք, որ ՀՆԱ-ի ցուցանիշն այս տարի կլինի 5.5 տոկոսի շրջանակում»,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, 2024-ի 9 ամսվա արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում շարունակում է նկատվել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի դրական դինամիկա։ Հայաստանում աճը կազմել է 6%։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |