Բաքու–Գրոզնի կործանված ինքնաթիռի ուղևորներից 29–ը ողջ է մնացել․ Փաշինյանը ցավակցել է զոհերի ընտանիքներին

Բաքու–Գրոզնի կործանված ինքնաթիռի ուղևորներից 29–ը ողջ է մնացել․ Փաշինյանը ցավակցել է զոհերի ընտանիքներին

PanARMENIAN.Net - Բաքու–Գրոզնի կործանված ինքնաթիռի ուղևորներից 29–ը ողջ է մնացել։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա։

«Ռոսավիացիայի» տվյալներով Azerbaijan Airlines ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25–ի առավոտյան, երբ թռչունների երամի հետ բախումից հետո անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Ակտաուի պահուստային օդանավակայանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Նա այդ մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ցավակցություններս Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- գրել է վարչապետը։

Վթարից տուժածներից 10–ը ՌԴ քաղաքացիներ են։

Ղազախստանում ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարի պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ-ից, որտեղ դեկտեմբերի 25–ին կայանալու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, վերադառնում է Բաքու։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---