Կոնջորյան․ Արցախի հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ ստատուս քվոն փոխվեց![]() 25 դեկտեմբերի 2024 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով այն հարցին, թե ո՞ր փուլում իշխանությունը հասկացավ, որ «Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում», ասել է, որ դա տեղի է ունեցել, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին, ստատուս քվոն փոխվեց։ «Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ գետնի վրա կար նոր ստատուս քվո, երբ մեր դաշնակիցների հետ մենք ունեինք այնպիսի մի իրավիճակ, որ, ըստ էության, դաշնակցային պարտավորությունները, անվտանգության երաշխիք լինելու հանգամանքները սկսեցին չաշխատել, երբ որ ստատուս-քվոն փոխվեց, մենք պիտի այդ իրավիճակին արձագանքեին համարժեքորեն»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ «Հիշո՞ւմ եք, երբ վարչապետն Ազգային ժողովում խոսեց նշաձողն իջեցնելու մասին, ինչ մեծ վայնասուն բարձրացավ։ Այդ ժամանակ արդեն ակնհա՞յտ էր չէ, որ մենք պիտի որոշակի հայեցակարգային շտկում անենք, որպեսզի կարողանանք իրավիճակի նկատմամբ ադեկվատ լինել: Երբ վարչապետը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, դրանից հետո պետք էր, որ նաև Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարությունը գիտակցեր, հասկանար այս փոփոխությունների ընթացքը: Դուք հիշո՞ւմ եք՝ ինչ էին անում. հանդես էին գալիս ինքնորոշման իրավունքի, անկախության և այլնի մասին հայտարարություններով»,- ասել է ՔՊ-ականը։ Նա նշել է՝ երբ 2020-ի պատերազմից հետո գետնի վրա ֆիքսվեց այլ իրավիճակ, պիտի արձագանքեին դրան, որ կարողանային կառավարել այդ իրավիճակը և, «ցավոք, այլ շրջանակների կողմից իրավիճակի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ»: «Մենք, որպես Հայաստանի Հանրապետության կառավարող թիմ, հասկացանք փոփոխությունների ընթացքը և փորձեցինք նոր փոփոխված իրավիճակում կառավարել գործընթացները»,- ասել է Կոնջորյանը։ Լրագրողը կրկին հարցերել է, թե «իշխանությունը ո՞ր փուլում հասկացավ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»։ ՔՊ-ականը պատասխանել է. «Բանակցային թղթերում արդեն իսկ ակնհայտ էր, որ Հայաստանի առաջին երեք նախագահների կողմից բանակցվել են այնպիսի թղթեր, այնպիսի բանակցային գործընթաց է ձևավորել, որն անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն: «Վարչապետը նշել է, որ արդեն 2018 թվականին դա կարող էր հանրությանը ասել, բայց հայրենասիրության հին մոդելը թույլ չի տվել իրեն դա անել: Մենք էլ բոլորս էլ հասկանում ենք, որ ամենաճշգրիտ տարբերակը 2018 թվականին դրա մասին խոսելն էր»,–ասել է նա։ : Կոնջորյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարներն ամբողջությամբ տեղեկացված են եղել այն գործընթացներին, որոնք ընթացել են այդ ժամանակ։ «Բնականաբար, տեղյակ լինելով՝ նաև պիտի որոշակի արձագանք ցուցաբերեին, բայց արձագանքը մենք տեսել ենք հրապարակային դաշտում, թե որն է եղել: Իրենց պատգամավորները, խորհրդարանը հայտարարություններ էին անում, մեզ ներկայացնում էին որպես պարտվողական: Երբ որ կար հնարավորություն, որպեսզի իրենք գնան և տարբեր հարթակներում խոսեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրենք այդ ժամանակ չգնացին, որովհետև նաև նրանց թույլ չտվեցին: Հետո, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ այդ հեղաշրջումը, մեր հայաստանյան ընդդիմության սրտի ներկայացուցիչներն այնտեղ դարձան ղեկավարություն, ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը լուծարեցին ու գնացին Եվլախ՝ խոսելու, այն դեպքում, երբ որ մինչև այդ կարող էին գնալ և այլ մայրաքաղաքներում խոսեին»,- ասել է Կոնջորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանավեճի էր հրավիրել նախկին նախագահներին ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ, որը Լևեն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են իրենց ներկայացուցիչների միջոցով։ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է հարցին և կրկնել իր հրավերը։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 1994 թվականի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |