Պարեկային ծառայությունը բակերում կուժեղացվի՝ կանխարգելելու մեքենաներից գողությունները![]() 25 դեկտեմբերի 2024 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունները կանխարգելելու նպատակով պարեկային ծառայությունը բակային տարածքներում կուժեղացվի, հայտնում է ՆԳՆ-ն: Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների աճը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Նշված հանցագործությունների աճին նպաստում են ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը, այնպես էլ այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելն ավելի դյուրին է տարբեր պատճառներով։ Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով նշված հանցատեսակի դեմ ամենօրյա հետևողական պայքարին զուգընթաց իրավական դաշտի՝ գործնականում հիմնավորված լավարկումը, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է խստացնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողության համար քրեական պատասխանատվությունը՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքի հանրային վտանգավորության իրական աստիճանին ու բնույթին։ Պատասխանատվության խստացումն այն գործիքակազմերից է, որը թույլ կտա մեծացնել կանխարգելիչ ազդեցությունը: Կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով Պարեկային ծառայությունը բակային տարածքներում հսկողությունը ուժեղացնում է: Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից: Նախագծի համահեղինակ է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |