Փաշինյանը հեռավար կնախագահի ԵԱՏՄ նիստը, փոխվարչապետ Գրիգորյանը գործուղվել է ՌԴ

Փաշինյանը հեռավար կնախագահի ԵԱՏՄ նիստը, փոխվարչապետ Գրիգորյանը գործուղվել է ՌԴ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար է նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Այդ մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հայտնում է Factor.am-ը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ավելի կորոնավիրուս է ախտորոշվել, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի տեսակապով։

«Սկզբից կանցկացվի նեղ կազմով նիստ, հետո՝ ընդլայնված կազմով։ Նեղ կազմով նիստում մամուլի համար բաց կլինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներածական խոսքն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը միանալու է տեսակոնֆերանսի ձևաչափով»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Պեսկովն ասել է, որ ընդլայնված կազմով նիստը դռնփակ է անցնելու։

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Դեկտեմբերի 25–ի առավոտյան վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել, իսկ 25–ին ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի։ Ախտորոշման պատճառով Փաշինյանը չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նա նշել էր, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի դեկտեմբերի 26–ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, սակայն ավելի ուշ հայտնեց, որ քովիդի թեստը կրկին դրական է։

 Ուշագրավ
---