Հայաստանում գործազուրկների քանակն ավելացել է 6.5 տոկոսով եւ կազմում է 81 200 մարդ20 մայիսի 2009 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Գործազուրկների թիվը 2009-ի ապրիլին Հայաստանում ավելացել է 6.5 տոկոսով, համեմատած 2008-ի համանման շրջանի հետ, եւ կազմել է 81 200 մարդ:Միաժամանակ, համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, ապրիլին 2009-ի մարտի հետ համեմատած այդ ցուցանիշն ավելացել է 3.2 տոկոսով: Չնայած գործազուրկների քանակի ավելացմանը` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2009-ի հունվար-ապրիլին 2008-ի համանման շրջանի հետ համեմատած ավելացել է 13.2 տոկոսով եւ կազմել է 96875: Պետք է նշել, որ ապրիլին, համեմատած 2009-ի մարտի հետ, միջին ամսական անվանական աշխատավարձը ավելացել է 1.2 տոկոսով: Բյուջետային կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձը կազմել է 80937 դրամ, ինչը 17.9 տոկոսով գերազանցում է 2008-ի հունվար-ապրիլ ամիսների մակարդակը, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում ` 120427 դրամ, ինչը 7.4 տոկոսով բարձր է անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին |