ԱՆ․ Երեխաներին պետք չէ զրկել տոնական ուտեստներից, բայց անհրաժեշտ է զգույշ լինել «անծանոթ» սննդի դեպքում![]() 26 դեկտեմբերի 2024 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգին։ Նշվում է, որ երեխաներին պետք չէ զրկել տոնական ուտեստներից, սակայն անհրաժեշտ է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով՝ խնդիրներից խուսափելու համար։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս ընթացքում պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը: Նախարարությունը մի քանի պարզ կանոն է ներկայացրել՝ երեխաների առողջ սննդակարգը պահպանելու համար. Օգտագործել թարմ և բալանսավորված սնունդ Ուշադրություն դարձնել ինչպես տանը պատրաստված, այնպես էլ վաճառվող սննդի ժամկետներին Խուսափել հում կամ վատ ջերմամշակված մսամթերքից Ձեռնպահ մնալ տնային պայմաններում պահածոյացված մթերք օգտագործելուց Խուսափել ծանրամարս, մեծաքանակ և ուշ ժամերին սնունդ ընդունելուց Ընդեղեն օգտագործելիս լինել զգոն, հատկապես մինչև 3 տարեկան երեխաների շրջանում, այն կարող է խցանել շնչուղիները Խուսափել գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր օգտագործելուց ԱՆ–ն հորդորում է ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |