Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճաբանել են ԵԱՏՄ նիստի ավարտին![]() 26 դեկտեմբերի 2024 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ելույթով ամփոփել է Հայաստանի նախագահության շրջանը։ Նիստի ավարտին, երբ հայտարարվել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստն անցնելու է Մինսկում, Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը կմասնակցի հեռավար։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաքրքրվել է, թե ինչում է խնդիրը՝ հեռո՞ւ է Մինսկը, թե տեղափոխման հետ խնդիրներ կան, եթե կան, նա կարող է «կազմակերպել հայկական պատվիրակության տեղափոխումը», հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Փաշինյանն արձագանքել է, որ ավելի վաղ հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել այդ հարցի վերաբերյալ և այն մնում է ուժի մեջ։ «Մենք կդիտարկենք ձեր հայտարարությունը»,–ասել է Լուկաշենկոն։ «Իսկ ի՞նչ կա դիտարկելու։ Իմ հայտարարությունը դիտարկման ենթակա չէ»,–ասել է Փաշինյանը։ «Մենք կդիտարկենք․․․ գուցե հեռուստացույց չլինի, որ հեռակապով ելույթ ունենաք»,–ասել է Լուկաշենկոն։ Փաշինյանը պատասխանել է, որ ըմբռնումով է մոտենում իրավիճակին։ «Խնդիր չկա, խնդիր չկա։ Հասկանում եմ, որ գուցե նաև հեռուստացույցների հետ կապված խնդիրներ էլ ունեք։ Ըմբռնումով եմ մոտենում»,–ասել է նա։ Հունիսի 13–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |