Իրանը ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ է ստացել

Իրանը ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ է ստացել

PanARMENIAN.Net - Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ: Համապատասխան որոշումը ստորագրել են ԵԱՏՄ երկրների ղեկավարները Լենինգրադի մարզում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Կողմերը ստորագրել են նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը և մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը, հայտնում է Sputnik Արմենիան։

Իրանի ներկայացուցիչներն արդեն ավելի քան 5 տարի մասնակցում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի և բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին:

ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն նաև Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---