ՀՀ–ն և Ճապոնիան կբացառեն եկամուտների կրկնակի հարկումը․ Կոնվենցիա է տորագրվել

ՀՀ–ն և Ճապոնիան կբացառեն եկամուտների կրկնակի հարկումը․ Կոնվենցիա է տորագրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան, հայտնում է ֆինանսների նախարարությունը։

Նշվում է, որ Կոնվենցիան հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը երկու պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, ներդրումային բարենպաստ միջավայր և ներդրողների համար կայուն հարկային դաշտ:

«Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի զարգացնել ՀՀ և Ճապոնիայի միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---