9000 տ-ից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված միսը կազատվի մաքսատուրքից

9000 տ-ից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված միսը կազատվի մաքսատուրքից

PanARMENIAN.Net - 9 հազար տոննայից ոչ ավելի ծավալով մսամթերքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։ Գործադիրը նման որոշում է կայացրել։

Համաձայն որոշման՝ սակագնային քվոտայի շրջանակներում՝ Հայաստան ներմուծվող 9․5 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից 9 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից, հայտնում է Factor.am-ը։

Ըստ կառավարության հիմնավորման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու որոշում է կայացրել: Համաձայն որոշման՝ 2025 թվականի համար Հայաստանին հատկացվել է 9․5 հազար տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ սակագնային քվոտա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---