ՏԿԵՆ. ՀՀ–ն Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակի![]() 28 դեկտեմբերի 2024 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները մտադիր չեն չեղարկել ավիաընկերությունների կողմից քաղաքացիական օդանավերի թռիչքները դեպի Ռուսաստան՝ Azerbaijan Arilines ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո։ Այդ մասին «Ինտերֆաքսին» ասել է ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։ «Այս պահի դրությամբ նման բան նախատեսված չէ»,- ասել է նա։ Հայկական ավիաընկերությունների ներկայացուցիչները ևս հայտնել են, որ Հայաստանից Ռուսաստան չվերթերը կիրականացվեն առանց փոփոխությունների՝ ըստ նախապես սահմանված ժամանակացույցի։ Բաքուից Գրոզնի մեկնող Azerbaijan Arilines–ի ինքնաթիռը դեկտեմբերի 25–ին կործանվել է Ղազախստանում՝ Ակտաուի օդանավակայանի մատույցներում, որից հետո այդ ընկերությունը չեղարկել է թռիչքները դեպի ՌԴ 10 քաղաք։ Ադրբեջանի տրանսպորտի և թվային զարգացման նախարար Ռաշադ Նաբիևը հայտարարել է, որ Բաքու–Գրոզնի J2-8243 չվերթն իրականացնող ինքնաթիռի բեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս ասելու, որ ինքնաթիրը «արտաքին միջամտության է ենթարկվել»։ «Քննությունը կպարզի, թե ինչ զենքով է կատարվել այդ միջամտությունը։ Քննությունը նաև կպարզի, թե արդյոք ինքնաթիռը Մախաչկալայում վայրէջք կատարելու թույլտվություն է ստացել»,–ասել է նա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |