«Միջազգային ռադիոցանցի» բաժնետոմսերի 100%-ը փոխանցվել է ԲՏԱ նախարարությանը![]() 28 դեկտեմբերի 2024 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Նորատուսի «Միջազգային ռադիոցանցի» բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցվել է ՀՀ կառավարությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում 1965թ. հիմնվեց ռադիոհեռարձակման նոր կայան։ Խորհրդային Միության փլուզումից հետո ռադիոհեռարձակման նոր կայանին շնորհվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։ 2008-ից ընկերությունը հայտնվել է մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկում, սակայն գնորդ չլինելու պատճառով գույքը չէր օտարվում։ Միայն 2010-ին դեկտեմբերի 2-ի Կառավարության որոշմամբ «Ռադիո» ՓԲԸ-ն ուղղակի վաճառքի տեսքով մասնավորեցվել է «ԵվրոՊրեսս գրուպ» ՍՊԸ-ին։ Վաճառքի գինը կազմել է ավելի քան 587մլն ՀՀ դրամ։ Նորատուսի ռադիոկայանը 2013-ին «Եվրոպրեսս գրուպը» վաճառել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ին։ Այսօր կառավարության որոշմամբ «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը»,–ասվում է գրառման մեջ։ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող միջոցներով և ընկերության տեխնիկական անձնակազմի ջանքերով տրամադրում է ռադիոհեռարձակման կարճ և միջին երկարությունների ալիքի հեռահաղորդակցության ծառայություններ: Ընկերության կողմից առաջարկվող հեռակապի հաղորդական ծառայությունների աշխարհագրական տարածքներն են՝ -ՀՀ և ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանը -Հյուսիսային Կովկասը, ՌԴ հարավային շրջանները -Ամբողջ Եվրոպան -Մերձավոր և Միջին Արևելքի երկրները, Փոքր Ասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան, Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը, Կորեան։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |