Հայաստանի Կենտրոնական բանկը թողարկել է «Առյուծ» նոր ոսկե հուշադրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արյուծ պատկերող ոսկե հուշադրամ: Ինչպես հաղորդում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները:



Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներք- շրջագծով հայերեն - անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վեր- նշված է թողարկման տարեթիվը` «2009»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի - եզրաշուրթի միջ- առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը:

Երկու շրջանագծերի միջ- դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշերը: Եզրաշուրթի մոտ վեր-ում հայերեն, իսկ ներք-ում անգլերեն շրջագծով մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» - «REPUBLIC OF ARMENIA»:



Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա առյուծի պատկերն է: Ներք-ի աջ մասում պատկերված է առյուծ կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի - եզրաշուրթի միջ- վեր-ում լատիներեն, իսկ ներք-ում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար` «LEO» - («Լեւ»): Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:



Հաղորդման համաձայն, թողարկվել է 10 000 ոսկե հուշադրման` յուրաքանչյուրը 10 000 դրամ անվանական արժեքով: Դրամը պատրաստվել է 9000 հարգի ոսկուց, 22,0 մմ տրամագծով եւ 8,6 գ զանգվածով:



Դարձերեսի դաշտի ձ-ավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---