Սիրիայի ԱԳ նախարարն իշխանափոխությունը Սիրիայում համեմատել է «Ադրբեջանի հաղթանակի հետ»

Սիրիայի ԱԳ նախարարն իշխանափոխությունը Սիրիայում համեմատել է «Ադրբեջանի հաղթանակի հետ»

PanARMENIAN.Net - Սիրիայի անցումային կառավարության ԱԳ նախարար Ասադ Հասան աշ Շիբանին Ադրբեջանի փոխնախարար Յալչին Ռաֆիևի հետ հանդիպմանն իշխանափոխությունը Սիրիայում համեմատել է «Ադրբեջանի հաղթանակի հետ» և ասել, թե Ադրբեջանի կողմից «իր հողերի ազատագրումը կարևոր իրադարձություն է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար»։

Նա Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին «մարտական առաջնորդ» է անվանել, գրում է APA–ն։

Շիբանին ասել է նաև, որ Սիրիայի նոր իշխանությունների նպատակը հարևան պետությունների հետ խաղաղ գոյակցությունն է և ազգային միասնության հաստատումը երկրի ներսում՝ բոլոր կողմերի հետ երկխոսության միջոցով։

Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---