Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին, ինչպես նաև Քոչարյանին ու Սարգսյանին![]() 30 դեկտեմբերի 2024 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին, այդ թվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։ Պուտինը շնորհավորել է նաև մի շարք երկրների նախկին ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |