Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համար

Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համար

PanARMENIAN.Net - Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն Ամանորին ընդառաջ «Շնորհավո՛ր նվերդ Fast Shift-ից» նախաձեռնությամբ իր օգտատերերին նվիրել է 3 հատ iPhone 16 Pro, գումարային և անհատականացված այլ նվերներ։

Ընկերության նպատակն է նորարար և պարզ լուծումների շնորհիվ ձևավորել վճարումների նոր մշակույթ՝ ներդնելով ավելի թարմ ու ստեղծագործ գաղափարներ։ Ընթացիկ տարում Fast Shift-ն ընդլայնել է ծառայությունները՝ 100-ից դառնալով 350+, ներդրվել են նոր պրոդուկտներ, ինչպիսիք են՝ երկկողմանի միջազգային փոխանցումներ, հավելվածի միջոցով օնլայն վարկի ստացում՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Հավելենք նաև, որ ծառայությունը միացել է Idram-ի միասնական QR համակարգին՝ օգտատերերին հնարավորություն ընձեռելով Fast Shift բջջային հավելվածով արագ վճարումներ կատարել մոտ 22,000 վաճառակետերում QR կոդի սկանավորմամբ։

Fast Shift-ը տարին ամփոփել է հետևյալ արդյունքներով՝

- Իդենտիֆիկացված օգտատերերի թիվն աճել է 567%-ով

- Շրջանառությունն ավելացել է 1250%-ով (նոյեմբեր ամսվա դրությամբ, և սա միջին ամսական ցուցանիշն է)

- Եկամուտն աճել է 1715%-ով (նոյեմբեր ամսվա դրությամբ, և սա միջին ամսական ցուցանիշն է)

- Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարելի է անցնել հղումով։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---