Stratfor․ Քանի դեռ ՀՀ–ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չեն կնքել, սրման վտանգը կպահպանվի![]() 7 հունվարի 2025 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր, սակայն պայմանագրի կնքմանը, հավանաբար, կխոչընդոտեն Հայաստանում սահմանադրական փոփոխությունների, երկրների սահմանի ամբողջական սահմանազատման մանրամասների և տարանցիկ կապերի բացման շուրջ տարաձայնությունները, գրում է Stratfor–ը։ Ըստ վերլուծության, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել, Հարավային Կովկասում կպահպանվի սրման վտանգը, գրում է «Վեստնիկ Կավկազա»–ն։ Նշվում է, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կայուն կլինեն, սակայն, նշվում է, որ Հայաստանը աջակցություն է որոնելու արտերկրում, սակայն չի կարողանա այն ստանալ ԱՄՆ–ից, քանի որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «նախապատվությունը տալիս է Ադրբեջանի հետ ամուր կապերին»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր վերապահումները՝ փաստացի չմերժելով դրանք։ Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա նաև Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումն «արդարացրել է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |