Կադաստրի կոմիտեի ղեկավար. Կոչ եմ անում այլևս գումար չծախսել և ինքնակամ շինություն չկառուցել![]() 7 հունվարի 2025 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղական համայնքներում ավելի քան 7 հազար միավոր ինքնակամ շենք-շինություն է հաշվառվել, մնացածի օրինականացման ժամկետներն արդեն ավարտվել են։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ «Կոչ եմ անում, հորդորում եմ մարդկանց այլևս գումար չծախսել և ինքնակամ շինություն չկառուցել, չեն օրինականացվելու»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականից հետո կառուցված որևէ ինքնակամ շինություն այլևս հաշվառման ենթակա չէ։ Կադաստարի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ 2024-ը ծառայությունների մատուցման տեսանկյունից եղել է աննախադեպ, պետական բյուջե է հավաքագրվել 8.7 մլրդ դրամից ավելի գումար։ «Վարչապետի որոշմամբ արդեն ունեինք տարածքային չորս ստորաբաժանումներ, մենք որոշումով վերամիավորում ենք այդ ստորաբաժանումները՝ համապատասխանաբար թողնելով մեկ գրանցման միասնական ստորաբաժանում: Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են և գրանցման միասնական ստորաբաժանումն է իրականացնելու այդ գործառույթները։ Լոռու մարզային ստորաբաժանումն արդեն փակված է, Սյունիքի և Շիրակի մարզային ստորաբաժանումները կփակվեն արդեն մոտակա մի քանի ամիսների ընթացքում»,– մանրամասնել է Թովմասյանը։ Նա հավելել է, որ Սյունիքում, Շիրակում, Լոռիում նաև ստեղծվել են խորհրդատվական երեք կենտրոններ, որոնք իրենց մեջ ներառում են այդ մարզերում գործող գրասենյակները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |