ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կազմակերպության՝ ԿԽՄԿ աշխատակիցները դեկտեմբերին կրկին տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, հնարավորություն է տրվել խոսելու հարազատների հետ»,– ասել է նա։

ԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցել էին նաև դեկտեմբերի սկզբին։

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Այդ մասին հայտնել է դատական կոլեգիայի անդամ Անար Ռզաևը։ Այդ օրը կորոշվի, թե դատավարությունն ինչ ռեժիմով է ընթանալու՝ փակ թե բաց, չի բացառվում, որ գործընթացի մի մասը փակ դռների ետևում անցնի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---