Ալիևը մշուշոտ է անվանել ԵՄ հետ հարաբերությունների ապագան և սպառնացել ԵՄ դիտորդներին![]() 8 հունվարի 2025 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, անդրադառնալով Բաքվի ու ԵՄ-ի հարաբերություններին, ասել է, որ դրանց հեռանկարը մշուշոտ է, քանի որ 2024–ին «Եվրամիությունն ակնհայտորեն Հայաստանի կողքին էր կարգավորման գործընթացում»։ Նա նաև քննադատել է ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ–ում՝ Ադրբեջանի հետ սահմանին, գրում է Turan-ը։ «Առանց մեզ հետ որևէ պայմանավորվածության ոչ միայն երկարաձգեցին այդ առաքելության ժամկետը, ընդլայնեցին, այլև խաթարեցին վստահությունը՝ հրավիրելով Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի»,- ասել է նա ու նաև սպառնալիքներ հնչեցրել դիտորդների հասցեին։ «Չեմ ուզում ցույց տալ, թե ինչ արագությամբ կփախչեն այնտեղից, եթե ինչ-որ մեկը պատահաբար փռշտա Ադրբեջանի տարածքում»,–ասել է նա։ Ալիևը վրդովված է նաև Լեհաստանի նախագահի պահվածքով, որը ՀՀ տարածքից «հեռադիտակով զննել է Ադրբեջանը» «Վերջերս եվրոպական երկրի նախագահը դրսևորել է լկտի պահվածք՝ հեռադիտակով Ադրբեջանին հետևելով։ Մի՞թե չէր տեսել մեկ շաբաթ առաջ, երբ Բաքվում էր։ Դա վերաբերմունք է։ Թշնամուն են նայում հեռադիտակով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև ադրբեջանատյացության մեջ է մեղադրել Եվրախորհրդարանին ու ԵԽԽՎ–ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |