Էրդողանը՝ Ալիևին․ Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին![]() 9 հունվարի 2025 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերի օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները: Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան լիովին աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը, ինչպես նաև ընդգծել, որ մշտապես շարունակելու է լինել Բաքվի կողքին, հայտնում է Ermenihaber-ը։ Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում շարունակելու է համագործակցել «Երկու պետություն, մեկ ազգ» ընկալմամբ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |