Պեսկով․ ՀՀ-ն դժվար թե կարողանա միաժամանակ լինել և ԵՄ, և ԵԱՏՄ անդամ![]() 9 հունվարի 2025 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում: «Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր» - ասել Է նա, գրում է Interfax-ը։ Պեսկովն անդրադարձել է նաև այն առավելություններին, որոնք Երևանը ստանում է ԵԱՏՄ–ին անդամակցությունից։ «Իրերը պետք է իրենց անուններով անվանել, դա մեծ դրական դիվիդենտներ է տալիս ՀՀ–ին որպես պետության, և նաև ժողովրդին»,–ասել է նա։ Կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկել էր ԵՄ-ին անդամակցելու նախագծին դրական դիրքորոշում արտահայտել։ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի Աժ-ում։ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |