Պետրոսյան. «Արմենիա» ԲԿ-ում հայտնաբերել ենք մոտ 119 մլն դրամի առերևույթ խախտումներ

Պետրոսյան. «Արմենիա» ԲԿ-ում հայտնաբերել ենք մոտ 119 մլն դրամի առերևույթ խախտումներ

PanARMENIAN.Net - ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Արմենիա» ԲԿ-ում վերահսկողություն է իրականացվել, հայտնաբերվել են մոտ 119 մլն դրամի առերևույթ խախտումներ, վերահսկվող օբյեկտն այդ խախտումները վիճարկում է հիմա դատարանում, քննվում է նաև քրեական վարույթ։

Ինչ վերաբերում է թերի իրականացնելուն, ապա Պետրոսյանը նշել է, որ որտեղ վերահսկողություն են իրականացնում, տասնյակ հազարավոր փաստաթղթերը հնարավոր չէ մի քանի տասնյակ վերահսկողների միջոցով վերհանել, վերլուծել, դա անում են ընտրողական կարգով, հայտնում է «Փաստինֆդոն»։

Նա հավելել է, որ այդ մասին ամբողջ տեղեկությունը տրամադրում են լիազոր մարմնին, այս դեպքում՝ առողջապահության նախարարությանը և պետական առողջապահական գործակալությանը, որ վերջիններս իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործիքակազմերով շարունակեն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---