Նախարարը չի բացառել՝ տրանսպորտի ուղեվարձը մարզերում ևս կարող է բարձրանալ

Նախարարը չի բացառել՝ տրանսպորտի ուղեվարձը մարզերում ևս  կարող է բարձրանալ

PanARMENIAN.Net - ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ հանրապետության բազմաթիվ մարզերում ունենք դեռևս տրանսպորտային միջոցներ, որոնք նախարարության գնահատմամբ բավարար վիճակում չեն գտնվում:

«Մրցութային գործընթացներ ունենք և տեղեր ունենք, որտեղ նոր ենք հրապարակել մրցույթները, այնտեղ հնարավոր են տրանսպորտի գնի որոշակի բարձրացումներ, հնարավոր են նաև գնիջեցումներ: Քանի որ այդ մրցութային գործընթացներն ամբողջությամբ ավարտված չեն, հիմա դժվար կարողանամ ենթադրություններ անել, որտեղ կբարձրանա, որտեղ կցածրանա և որտեղ կմնա նույնը»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա վստահեցրել է, որ վերջին տարիներին էական միջոցներ են ուղղվել և ուղղվում ուղևորափոխադրումների որակի բարձրացմանը հանրապետությունում:

«Միայն 2024 թվականի տարեվերջին անցկացված մրցույթներով 1.6 միլիարդ դրամը գերազանցող ներդրման ծավալ ենք ակնկալում չորս երթուղիների մասով: 2025 թվականի ընթացքում այդ երթուղիների թիվը չորսից կմեծանա և կարճ ժամանակահատվածում ամբողջ Հանրապետության տարածքում կունենանք պատշաճ ուղևորափոխադրում։ Ես շեշտում եմ, որ չեմ բացառում, ինչպես գնի անփոփոխ մնալը, այնպես էլ գնի որոշակի բարձրացումը, այնպես էլ գնի որոշակի իջեցումը»,- ասել է Խուդաթյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---