Բեռլինալեի ծրագրում հայկական ֆիլմ է ընդգրկվել

Բեռլինալեի ծրագրում հայկական ֆիլմ է ընդգրկվել

PanARMENIAN.Net - Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում հայկական ֆիլմ է ընդգրկվել, հաղորդվում է փառատոնի կայքում:

Խոսքը ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայ ուրվականները» ֆիլմի մասին է, գրում է Sputnik Արմենիան։

Փառատոնի կայքում ֆիլմի նկարագրության մեջ այն անվանում են «Հետմահու քնքուշ նամակ Թամարայի հորը, որը կինոդերասան է եղել Խորհրդային Հայաստանում»:

Տարիներ առաջ Բեռլինի կինոփառատոնի «Համայնապատկեր» ծրագրում ընդգրկվել էր Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» (1996թ․) ֆիլմը:

Բեռլինի 75-րդ կինոփառատոնը կանցկացվի փետրվարին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---