Եղիշե Կիրակոսյան. Չեմ կարծում` խաղաղության գործընթացին կարող են խանգարել ՀՀ և Ադրբեջանի միջև առկա իրավական վեճերը![]() 10 հունվարի 2025 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ չի կարծում, թե խաղաղության գործընթացին կարող են խանգարել ՀՀ և Ադրբեջանի միջև առկա իրավական վեճերը։ Արձագանքելով հարցին, թե ինչի՞ մասին են խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետը՝ նա ասել է, որ չունի Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է, հայտնում է Aysor.am-ը։ «Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել երկու երկրների միջև առկա իրավական վեճերը։ Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում»,-ասել է Կիրակոսյանը։ Այն հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանն ընդառաջ գնա Ադրբեջանի պահանջներին և միջազգային ատյաններից ետ կանչի իրավական վեճերը, Կիրակոսյանը պատասխանել է, որ պետք չէ շտապել դրա մեկնաբանության հարցում։ «Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չէ, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։ Հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»,–ասել է նա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր վերապահումները՝ փաստացի չմերժելով դրանք։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |